• 03 դեկտեմբեր, 2024
    Աթաբեկ Խնկոյան
    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Քույրն ու եղբայրը - Աթաբեկ Խնկոյան

    Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում: Եղբայրը դուրսն է աշխատում, քույրը՝ տանը: Նրանք շատ սիրով քույր ու եղբայր են լինում:Մի օր էս քույրն ու եղբայրը նստած են լինում տան շեմքին ու դեսից-դենից խոսում:Եղբայրը ասում է թե.- Քույրի՛կ, կուզե՞ս սպիտակ աղավնի դառնաս ու թռչես:- Ա՜խ,- պատասխանում է քույրը,- ա...

    Աթաբեկ Խնկոյան
    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ոսկե իլիկը - Աթաբեկ Խնկոյան

    Կար, չկար մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը տգեղ, բայց շատ աշխատասեր:Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում:Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը:Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե իլիկս ընկավ...

    Աթաբեկ Խնկոյան
    Կռունկն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Կռունկն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի… Աղվեսը...

    Աթաբեկ Խնկոյան
    Գյուղացին ու արջը - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու արջը - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին իր բոստանումԳարնան սերմ էր ցանում,Արջը եկավ. - Բարև ձեզ,Ի՞նչ ես անում քեզ ու քեզ.Արի, ա՛յ մարդ, միանանք,Մեկտեղ անենք վարուցանք:Վարուցանքը մեր կիսրար,Հունձն էլ անենք, հավասար:- Աչքիս վրա, արջ ապեր,Օտար հո՞մ չենք, կուզես՝ բեր,Հենց առաջին անգամըՑանենք մոտիս շաղգամը:Ինձ՝ արմատը հողումը,Քե...

    Աթաբեկ Խնկոյան
    Ծիտն ու որբերը - Աթաբեկ Խնկոյան

    Ծիտն ու որբերը - Աթաբեկ Խնկոյան

    1   Մի աղքատ այրի երկու որբ ուներ մի սովի տարի:Երկու որբ ուներ՝ Հրաչ ու Հեղուշ,Վեց-յոթ տարեկան, մեկ-մեկից անուշ:- Սոված ենք, սոված, նանի՛, մի ճոթ հաց…Լաց էին լինում, մոր փեշից բռնում, հետևից գնում:Հաց չունի նանը, որտեղի՞ց բերի,Ինքն էլ է քաղցած, մի փորի գերի:Սովի տարին է, էլ ինչ դուռ-դր...

    Աթաբեկ Խնկոյան
    Իմաստուն մանուկը - Աթաբեկ Խնկոյան

    Իմաստուն մանուկը - Աթաբեկ Խնկոյան

    Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի: Գիր ուղարկեց ու միջին էսպես գրեց.«Արևմուտքի թագավոր, քո ձին որ էդտեղ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեցավ»:Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը: Կանչեց իր նազիր-վեզիրներին, որ բացատրեն, թե ի՞նչ է ուզում ասի արևել...

    Աթաբեկ Խնկոյան
    Կատուն, աքլորն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Կատուն, աքլորն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Լինում է, չի լինում մի ծեր մարդ է լինում: Այդ ծեր մարդն ունենում է մի կատու և մի աքլոր: Ինքը լինում է փայտահատ: Ամեն օր գնում է անտառ փայտ կտրելու:Կատուն ու աքլորը մնում են տանը: Կատուն կերակուր է եփում, ճաշ պատրաստում: Աքլորը կիկիլիկի՜ կանչում, տունն է սրբում:Մի անգամ կատուն ճաշ է պատրաստում իր տիր...

    Աթաբեկ Խնկոյան
    Խուլի այծերը - Աթաբեկ Խնկոյան

    Խուլի այծերը - Աթաբեկ Խնկոյան

    Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.- Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:- Լավ է՝ այսպես ցանեմ,- ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անո...

    Աթաբեկ Խնկոյան
    Արծվի ժայռը - Աթաբեկ Խնկոյան

    Արծվի ժայռը - Աթաբեկ Խնկոյան

    (կովկասյան ավանդություն)   Ասես երկնքից կախված է ժայռը,տակը մութ-մութ մի անտակ անդունդ,ծխում է այնտեղ մուժ ու մառախուղ,հեղեղն է կրծում քար ու քարափներ,շաչում, շառաչում, թշշում ու վշշում,արձագանքում են այրեր, խոռոչներ:Կախված է այդպես ժայռը դարերով,ամպին հարևան, ամպերի միջին.շուրջը անապատ, շուր...

    Աթաբեկ Խնկոյան
    Կրիան - Աթաբեկ Խնկոյան

    Կրիան - Աթաբեկ Խնկոյան

    - Գիտե՞ս այնպես մի կենդանի,Որ իր տունը մեջքին տանի:- Գիտեմ, այո՛, դա կրիան է:- Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:- Իսկույն ասեմ, դու իմացի:Կրիան ուներ մի դրացի,Խիստ շատախոս ու կռվարար,Խեղճ կրիային շան օր կըտար:Մի օր կրիան ճարահատածՀայր Աստըծուն գանգատ գնաց:Ասավ. «Մեռնեմ, հա՛յր, քո աչքին.Իմ տունը դիր...

    Աթաբեկ Խնկոյան
    Ինչից է, որ խեցիքը աղմկում են - Աթաբեկ Խնկոյան

    Ինչից է, որ խեցիքը աղմկում են - Աթաբեկ Խնկոյան

    Ծովային արքան՝ հզոր ՆեպտունըԾովի հատակում ունի իր տունը:Ողջը բյուրեղյա, ճոխ այգիներըԳրկել են նրա շեն պալատները.Շեն պալատները ճոխ են և հարուստ,Պատերը խեցի, նախշերը զուտ բուստ,Մարգարիտները երկար հյուսերովՆերսից կախված են պես-պես ձևերով,Փայլուն ձկները՝ պահապան դռան,Գիշեր ու ցերեկ հսկում են վրան:Ծովի իշ...

    Աթաբեկ Խնկոյան
    Բանաստեղծի վարդերը - Աթաբեկ Խնկոյան

    Բանաստեղծի վարդերը - Աթաբեկ Խնկոյան

    Վեց հարյուր տարի սրանից առաջ Պարսկաստանի բանաստեղծ Հաֆիզի փառքը դղրդացնում էր ամբողջ Ասիան: Ջահել թե ահել, հարուստ թե աղքատ՝ բոլորը հիացած էին նրա բանաստեղծություններով: Մինչև անգամ աշխարհի կեսը նվաճող Լանկթամուրը հավանել էր Հաֆիզին: Նա ժամանակ առ ժամանակ ասել էր տալիս Հաֆիզի բանաստեղծություններից և...

    Աթաբեկ Խնկոյան
    Գայլի խոստովանանքը - Աթաբեկ Խնկոյան

    Գայլի խոստովանանքը - Աթաբեկ Խնկոյան

    Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրենասում էր.- Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմծակե,լ քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմհանել:Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի...

    Աթաբեկ Խնկոյան
    Ընկույզն ու որդը - Աթաբեկ Խնկոյան

    Ընկույզն ու որդը - Աթաբեկ Խնկոյան

    Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.- Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուր...

    Աթաբեկ Խնկոյան
    Սերոբը - Աթաբեկ Խնկոյան

    Սերոբը - Աթաբեկ Խնկոյան

    - Սերո՛բ, - ասում է հայրը, - գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:- Է՛, բան չունես, հայրիկ, ի՛նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:- Սերո՛բ, Սերո՛բ, - ասում է հայրը, - ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:- Է՛,...

    Աթաբեկ Խնկոյան
    Կաչաղակը - Աթաբեկ Խնկոյան

    Կաչաղակը - Աթաբեկ Խնկոյան

    Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.- Կա, չէ, կա, չկա, չէ:Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.- Կա, չէ, կա, չկա, չէ:Նորից թռչում էր, թռչում էր, թռչ...

    Աթաբեկ Խնկոյան
    Հպարտ աքլորը - Աթաբեկ Խնկոյան

    Հպարտ աքլորը - Աթաբեկ Խնկոյան

    Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ - հպարտ կանչեց.- Ծուղրուղո՜ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն - մենակ. բոլորիդ՝ հավիդ, բադիդ,...

    Աթաբեկ Խնկոյան
    Խխունջն ու սունկը - Աթաբեկ Խնկոյան

    Խխունջն ու սունկը - Աթաբեկ Խնկոյան

    Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:- Էս ի՜նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.- Սրանք ի՛նչ են թռչում, թռչկոտում, ի՛նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՜յ, ուր...

    Աթաբեկ Խնկոյան
    Ես - Աթաբեկ Խնկոյան

    Ես - Աթաբեկ Խնկոյան

    Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.- Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.- Դո՜ւ…- Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը: Ագռավը բացեց կտուցը ու կռռաց.- Ե՜ս…Կտուցը բաց անելուն պես խե...

    Աթաբեկ Խնկոյան
    Մորթապաշտը - Աթաբեկ Խնկոյան

    Մորթապաշտը - Աթաբեկ Խնկոյան

    (հայկական)   Գերի մուկը խնդրեց կատվին.- Աղա՜ փիսո, տե՜ր թանկագին,Արի ինձ թող,Դառնամ մի դոխ,Լխտիկ ու գեր,Բռնիր ու կեր։Թե վաղ, թե ուշ՝ քեզ համար եմ,Բայց հիմա ես շատ նիհար եմ։Դու էլ չուտես,Հո լավ գիտես՝Որդիդ կուտե,Ասա, սո՞ւտ է։- Այ սատկես դուն, -Ասավ կատուն, -Առաջ մորթուսՀետո որդուս։Մկին բամփեց,...

    Աթաբեկ Խնկոյան
    Աղվեսն ու խաղողը - Աթաբեկ Խնկոյան

    Աղվեսն ու խաղողը - Աթաբեկ Խնկոյան

    (Կռիլովից)   Հին առակ է.Աղվեսի դունչը խաղողինՉհասավ, ասավ՝ խակ է:Սոված աղվեսՄտնի պարտեզ...Տեսնի խաղող, Օ՜խ... արևկողՀակինթ ճիթերՎերից կախ - կախ,Ա՜յ թե կուտեր, Աչքն էր տեսնում,Դունչ չէր հասնում:Էստեղ պուպուզ, Էնտեղ կուկուզ,Էս վազի տակ, էն վազի մոտ,Վերջն աչքե տես, բերնե կարոտ,Խիստ սրտնեղած Ելավ...

    Աթաբեկ Խնկոյան
    Կարապը, խեցգետինը և գայլաձուկը - Աթաբեկ Խնկոյան

    Կարապը, խեցգետինը և գայլաձուկը - Աթաբեկ Խնկոյան

    Ինչքան կուզեն իրենց տանջեն,Երբ ընկերները համերաշխ չեն,Օգուտ չունեն բռնած գործից.Ա՜յ, մի առակ կյանքի փորձից։Թեև անցուկ,Բայց ոչ մոռցուկ:   Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկԲարձած սայլը տեղից քաշել ուզեցին,Եվ երեքով եկան սայլին լծվեցին,Ի՜նչ են անում, Ի՜նչ չեն անում,Սայլը տեղից հո չի շարժվում.Շ...

    Աթաբեկ Խնկոյան
    Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան

    Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան

    - Տակս ոսկի է, -Մի օր փքված,Հպարտ, հպարտՊուտուկն ասաց:Շերեփը թե՝- Սուս, ամոթ է,Մի՜ պարծենարԳոնե ինձ մոտ,ՀաստափորիկԿավե անոթ.Հերիք փքվեսԴու քեզուքեզ,Որտեղի՞ց եմԳալիս բա ես:

    Աթաբեկ Խնկոյան
    Աղքատն ու բեռը - Աթաբեկ Խնկոյան

    Աղքատն ու բեռը - Աթաբեկ Խնկոյան

    Է՜, աշխարհ է...Անհնար է,Պատահում է և՜ լավ, և՜ վատ:Մի խեղճ աղքատԱմռան մի օր, գյուղ ետ գալիս,Ծարավ - ծկակ՝ ջուր խմելիս՝Ճանապարհին տկարացավ,Խոսքը մեր մեջ, խիստ փորացավ.Նա քաղաքում շտապ, հապճեպ,Շատ էր կրծել ձմերուկիԵվ վարունգի, սեխի կճեպ:Ձենը երկիր, երկինք գցած՝Զիլ կանչում էր լալով. - Աստվա՜ծ,Էսպես զուլ...

    Աթաբեկ Խնկոյան
    Գյուղացին ու աստված - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու աստված - Աթաբեկ Խնկոյան

    Տրտնջալով իր չար բախտից,Վեր բերելով աստված թախտից,Մի աղքատ մարդ քարոտ ճամփին,Գետն անցկացավ: Նստեց ափինՄի խոր ձորում, տակը ծառի,Որ արևը խիստ չվառի,Հով ստվերում: Տրեխնին չորԴրեց ջուրը: Շոգից տոչորՄի երկու բուռ տաք ջուր խմեց,Նստավ սրտի վիշտը քամեց:- Վազան ջրե՜ր, ա՜յ լիքը գետ,Վիշտս տարեք ծովին ձեզ հետ,Ս...

    Աթաբեկ Խնկոյան
    Ամպն ու սարը - Աթաբեկ Խնկոյան

    Ամպն ու սարը - Աթաբեկ Խնկոյան

    Ոչ մի կաթիլԹոն չտալովԵրաշտից սովՄեծ գավառին,Ամպը վերիցՋիլ սահելով,Գնաց հասավՕվկիան ծովին:Այնտեղ, վերիցՄխվեց,Կախվեց,Ուզածի պեսԹափվեց,Չափվեց.Ու կանգնելովՄեծ սարի դեմ,- Տեսա՞ր, - գոռաց, -Ի՜նչ առատ եմ:- Վայ քո ճարը, -Ասավ սարը, -Մե՜ծ բան արավ,Ծո՞վն էր ծարավ...Մի մեծ գավառՄատնեց սովին,Թոնը բերեցՀանձնեց ծ...

    Աթաբեկ Խնկոյան
    Քամին ու մարագը - Աթաբեկ Խնկոյան

    Քամին ու մարագը - Աթաբեկ Խնկոյան

    Քամին վազեցԱրագ, արագ,Կանգնեց, կանչեց.- Մարա՜գ, մարա՜գ,Հո՜ գիտե՞ս ինչՈւժի տեր եմ,Դուռդ լայն բաց,Դարման բերեմ:Մարագը թե՝- Գնա բանիդ,Ես կարոտ չեմՔո դարմանիդ,Քո դարմանըԹող քեզ լինեի,Իմ դարմանըԴու մի տանի:

    Աթաբեկ Խնկոյան
    Հիվանդ եղջերուն - Աթաբեկ Խնկոյան

    Հիվանդ եղջերուն - Աթաբեկ Խնկոյան

    Թավ անտառում,Իր խոր այրումՀիվանդացավ մի եղջերու:Եղջերուներ՝ էգ թե արու,Խիստ կարեկիցԴուռ ու դրկից,Հորքուր, մորքուրՀեզահամբույր,Գորովագութ,Սկսեցին մի ելումուտ.Եկան հանդես,Հիվանդատես,Եվ խնամիչ,Եվ սփոփիչ:Հետևանքը՝ հիմա տես ինչ.Գալ - գնալով այնքան բերան՝Խեղճի պաշարն այնպես կերան,Որ նախ այրը մնաց դատարկ,Հ...

    Աթաբեկ Խնկոյան
    Փայտահատն ու մահը - Աթաբեկ Խնկոյան

    Փայտահատն ու մահը - Աթաբեկ Խնկոյան

    Ծերն հազարով, կղտալով,Թույլ ծնկներին զոռ տալով,Մեջքից ցախը վեր առավ,Նստեց վրան՝ սուգ արավ.   - Ես տուն ունեմ,Դուռ չունի,Թոնիր ունեմ,Խուփ չունի,Ձյունն է ծածկել դռնակս,Փայտն է մաշկել կռնակս.Ես ծեր... անցած,Տնով քաղցած,Հա՛ մերկ, հա՛ զուրկ,Տալիք ու տուրք,Խարջ ու խարաճ,Լեզուս է կարճ...Վա՜յ, վա՜յ,...

    Աթաբեկ Խնկոյան
    Քամին ու մժեղը - Աթաբեկ Խնկոյան

    Քամին ու մժեղը - Աթաբեկ Խնկոյան

    Արևը անցավ,Քամին վեր կացավ:Մժեղը տեսավ,Որ քամին իրեն պտտեց,Ինքն էլ մի կերպԽոտը բռնեց, խտտեց:   - Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:- Քամի, էն քեզանից եմ ազատել,Որ չհանես սարեսար,Որ չգցես քարեքար.Բա գյուղացին մեղքը չի՞,Հնձած խոտը զուր կորչի:

    Աթաբեկ Խնկոյան
    Գյուղացին ու ծառը - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու ծառը - Աթաբեկ Խնկոյան

    Փայտահատ Մոսին՝Կացինը ուսին,Մտավ անտառ:   Հո՛գիս, - ասավ նրան մի ծառ, -Դալար մնան քո կռները,Կացինըդ ա՛ռ, էս ծառերըԻմ բոլորից ջարդի՛ր զատ - զատ.Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ.Տես՝ կապել են գլխիս կամար.Արև չկա խեղճիս համար,Էս մթան մեջ խոնավ, նեխված,Արմատներիս տեղը նեղված,Ինչպե՞ս կարող եմ զորանալ,...

    Աթաբեկ Խնկոյան
    Արմատներն ու տերևները - Աթաբեկ Խնկոյան

    Արմատներն ու տերևները - Աթաբեկ Խնկոյան

    Տերևները ծառի ծերինԱսում էին զեփյուռներին.- Բա էս հովտի արդն ու զարդըՄենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,Ի՞նչ կլիներ ծառի հալը,Թե չլիներ մեր հով տալը:Ամռան շոգին,Ամռան տաքինԷս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,Թե որ չտանք մենք հով ու զով:Արշալույսին,ՎերջալույսինՄեր մեջ սոխակն երգ չէր ասի,Դուք, զեփյուռնե՛ր,Համասփյուռն...

    Աթաբեկ Խնկոյան
    Անծեղն ու առյուծը - Աթաբեկ Խնկոյան

    Անծեղն ու առյուծը - Աթաբեկ Խնկոյան

    Սպանվել էրՄայր առյուծիԿորյունը,Մռնչում էրՍրտի ցավից,Աչքը կոխածԱրյունը:Մռնչում էր,Քրտինքի մեջՓրփրում,ԺանիքներովՈւ ճանկերովՉոր գետինըՓորփրում:Մին էլ ծառիցՄի մայր անծեղԱսավ. - Տիկի՜նԱզնվացեղ,Հլա խոսքըՄեր մեջ մնա,Բա էն լա՞վ է,Որ անխնաԴու լափում եսԱյլոց ձագեր,Ոտդ եկավ,Ա՜յ արնակեր:

    Աթաբեկ Խնկոյան
    Ժանտախտ - Աթաբեկ Խնկոյան

    Ժանտախտ - Աթաբեկ Խնկոյան

    Կենդանյաց մեջ խիստ ժանտախտ էր,Չմեռնելը շատ մեծ բախտ էր:Ճգնաժամ էր օրհասական,Ու ձայն տվեց առյուծ արքան.- Կենդանինե՛ր ինչքան որ կան,Թող հավաքվեն, գահիս մոտ գան:Է՜, արքայի հրաման էր,Ժանտախտի պես դաժան բան էր:Սարսուռ ընկավ դաշտ ու անտառ,Գազանները լեղապատառՄեծ ու փոքր, բազմատարազ,Արջ ու հովազ,Վագր ու վար...

    Աթաբեկ Խնկոյան
    Գայլն ու շները - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն ու շները - Աթաբեկ Խնկոյան

    Գայլը մի օրՏեսնում է, որՀովիվները դանակներովԿտրատում են մի գեր ոչխար,Իսկ շները լուռ, անվըրդովԹափվել են վար,Գռմռում չեն,Մռմռում չեն:Գայլը հեռվից ի՛նչ է ասում.- Կոտորվիք դուք… ի՛նչ վայնասունԿհանեիք դուք խմբովի,Թե այդ բանը ես անեի:  

    Աթաբեկ Խնկոյան
    Գայլն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն անտառիցՓախավ գեղը․- Նեղն եմ, նեղը, -Ասավ կատվին, -Ասլան բալա,Քո հոր պատվինՄի ճար արա։Մի տես հլա,Որսորդ ու շուն,Թազի, թուլաՄիսս են կրծում,Ինձ հալածում։Ա՜յ կտրվիԴրանց հոտը,Մի մարդ ցույց տուր,Պահվեմ մոտը։- Ա՜յ ցեղակից, - գոչեց կատուն, -Գնա, մտիր Մարոյենց տուն․Նա չափազանց բարի կին է։- Ես էլ գիտեմ,...

    Աթաբեկ Խնկոյան
    Անցորդներն ու շները - Աթաբեկ Խնկոյան

    Անցորդներն ու շները - Աթաբեկ Խնկոյան

    Մի անգամԵրկու բարեկամԱնցնում էին խոսելով:Սրանց ձայնը լսելովՄի շուն բակից,Դռան տակիցՎազեց վրա:Մին էլ ահա՝Կեռ պոչերը,Թաց դնչերըԲարձրացրին հարա - հրոց,Եվ փողոցը դարձավ շննոց:Մի անցորդը ծռվեց՝ քարի,Մյուսն ասաց. - Ախպեր, ա՛րի,Քարով էլ շատ կգազազին,Միշտ էդպես են շունն ու թազին:Եվ ճիշտ՝ նրանք որ քիչ անցան,...

    Աթաբեկ Խնկոյան
    Շունն ու ձին - Աթաբեկ Խնկոյան

    Շունն ու ձին - Աթաբեկ Խնկոյան

    Մի տան բակում շունն ու ձինԻրար առան, վիճեցին։   Շունը ձիունԹե գլխիդ ձյուն,Ի՜նչ մեծ բան ես․..Բեռ կտանես,Արտ կվարես։Ձի, ձի խնոցի,Վրաս հեծի,Մեծ ջուրն անցի,Տար, դեն գցի։   Է՜, թող կորչի աննշանը,Ա՜յ, ինչ ասեմ ինձպես շանը,Ես ցերեկով տունը պահեմ,Ես գիշերով հոտին նայեմ․․․Ձին ոտ մեկնի ինձ հավաս...

    Աթաբեկ Խնկոյան
    Խոզն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան

    Խոզն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան

    Մի դարավոր կաղնու տակԽոզը ագահ ու անհագ,Այնքան կաղին զխտվեց,Որ ցած ընկավ ու փռվեց:Զարթնեց քնից ու տակիցԾառը փորեց արմատից:- Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ, -Ագռավն ասաց վերևից: -Խա՞ղ ես անում ծառի հետ,Կչորանա արևից:- Չորանում է՝ չորանա,- Ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա,Միայն կաղին ունենամ,Ուտեմ, պառկեմ, գիրանամ:-...

    Աթաբեկ Խնկոյան
    Պոչատ աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Պոչատ աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Փախավ աղվեսը,Փախավ թակարդից,Բայց պոչի կեսըԹողեց նա ներսը։   Այդպես պոչատ,Պոչից անջատ,Գնաց ասավ ընկերներին․- Ա՛յ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,   Դե՛ն գցեցեք ձեր պոչերը.Ինչո՞ւ են պետք այդ փրչերը։Իրանք զարդ չեն ու զարդարանք,Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,Գետնի ավել,Վազքի խափան,Մեզ անվայել,Ավելո...

    Աթաբեկ Խնկոյան
    Նապաստակի վախը - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակի վախը - Աթաբեկ Խնկոյան

    - Ա'յ նապաստակ,Ի՞նչ ես փախչումԴու սրտաճաք, -Հարցրին ճամփինՆապաստակից։   - Բա լուր չունեքԴուք աշխարքից,Ինչքան ուղտ կաՊիտի պայտեն, -ՊատասխանեցՆապաստակը:   - Հոգիդ սիրես`Թող կատակը.Ո՞ւղտ ես, ի՞նչ է,Որ քեզ պայտեն:   - Հարցնողն ո՞վ է.Հլա առաջՄի կը պայտեն,Գնա ու դուՆրանից դենՆոր հաստա...

    Աթաբեկ Խնկոյան
    Նապաստակները - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակները - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակներն ամբողջ ցեղովԱնտառի մեջ արին ժողով։Եվ ժողովում մի ծեր ՇլդիկԱսավ. - Լսե՛ք, մեծ ու պստիկ.Շունը հաչե,Քամին փչե,Ամպը գոռա,Մուկը ճռա,Մեր էս ցեղըՀա՜ կդողա։Էսպես ապրել չի կարելիԷս աշխարհում փորձանքով լի,Չարն ու բարին աշխարհի հետ,Թողնենք, գնանք, լցվենք մի գետ։Շլդիկները՝ ո՛չ այս, ոչ այն,Ելան ընկա...

    Աթաբեկ Խնկոյան
    Ագռավն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Ագռավն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, Էրվեց Պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը։Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին...

    Աթաբեկ Խնկոյան
    Որսորդ նապաստակը - Աթաբեկ Խնկոյան

    Որսորդ նապաստակը - Աթաբեկ Խնկոյան

    ԶանազանՏեսակ գազանՄի օր արջինԴաշտի միջինԿալմեջ արին, խեղդոտեցինՈւ բաժանել սկսեցին:Նապաստակն էլ դրանց միջից,Քաշեց արջի մի ականջից:   - Սրա՛ն մտիկ,Է՞ս ինչ, Շլդիկ,Դո՞ւ որտեղից մեր մեջ ընկար,Որս անելիս հետքդ չկար:   - Է՜, եղբայրներ, զարթնե՛ք քնից…Բա ո՞վ էր, ո՞վ`Արջին զոռովՍարից, ձոր...

    Աթաբեկ Խնկոյան
    Կապիկն ու հայելին - Աթաբեկ Խնկոյան

    Կապիկն ու հայելին - Աթաբեկ Խնկոյան

    Իրեն տեսնելովՀայելու միջին,Կապիկը ոտովՄի բոթեց արջին.   - Քեռի՛, սրան տես,Սա ո՞վ է, գիտե՞ս.Հրեշ, ցուցանք,Պատիժ, փորձանք:Ինձ տեղնուտեղ կսպանեի,Թե քիչ սրան նմանեի:Բայց թե ես էլ ինչո՞ւ հետ եմ,Էդպես ցուցանք քչի՞ն գիտեմ,Թվե՞մ զատ - զատ,Մերոնց մեջ շա՜տ:- Քան թե թվեսՁերոնց զատ - զատ,Լավ չէ՞ նայես,Խե...

    Աթաբեկ Խնկոյան
    Ով ալարի, ոչ դալարի - Աթաբեկ Խնկոյան

    Ով ալարի, ոչ դալարի - Աթաբեկ Խնկոյան

    ԺամանակովԱզգով - տակով,Տնով - տեղով,Ամբողջ ցեղովԿատուներն ենՄկան որսկան:Բայց էս կատուն,Էս մեկն էսքանՄրսկա՞ն, սսկա՞ն,Ճպռո՞տ, քնկո՞տ,Ծո՞ւյլ, ալարկո՞տ:Չեմ բամբասում,Մուկ չի որսում,Դե համբերեք,Գիշեր - ցերեկԽոնավ հողինԸնկած կողին,Աչքերն ընդհուպ,Երկուսն էլ խուփ՝Հա մռռում է, վերջում փնչում,Լոկ բեղերն են վե...

    Աթաբեկ Խնկոյան
    Կարիճն ու գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Կարիճն ու գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,Ասավ. - Ա՛յ գորտ, ճարպիկ լողորդ,Ա՛ռ ինձ մեջքիդ աղբերաբար,Ա՛ռ ու լճի էն ափը տար:Էն ինչ գորտն էր,Քաջ լողորդն էր,Շալակն առած սև կարիճին,Իրեն տվեց կապույտ լճին:Բայց կարիճը խայթեց գորտին,Խեղճը ջրում փռվեց լերդին,Ուշքը գնաց,Նվաղելով հա՛ կռկռաց.- Կարի՜ճ...Դահի՜ճ...Ես էլ կոր...

    Աթաբեկ Խնկոյան
    Մուկն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Մուկն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Կատուն մկինԱսավ. - Անգին,Թե էդ ծակիցԷս ծակը գաս՝Հազար թումանՓող կստանաս:   ՊատասխանեցՄուկը կատվին.- Չեմ արժանիԷդ մեծ պատվին,Ճամփեն կարճ,Էդքան խա՛րջ:Շատ լավ գիտեմՓորիդ ցավը,Պա՞պս է տեսելԿատվի լավը:

    Աթաբեկ Խնկոյան
    Գորտն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան

    Մի գորտ ընկած ցամաք առունԿռկռում էր, հա՜ կռկռում:- Քիչ կռկռա, այ գորտ քեռի,Աշուն կգա, ջուր կբերի, -Հույս էր տալիս մի սև ագռավ:- Է՜, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,Մինչև ցամաք առուն ջուր գա,Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա:

    Աթաբեկ Խնկոյան
    Գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Լքուն,ՓքունԳորտը կռռան,ՋրհորումըՋրի վրան,Իր չորս կողմըԱչք ածելով՝Ասավ.- Էլ ո՞ւր է թեՄեծ է ծովը,Չորս թիզ չկաԻմ թզովը:  

    Աթաբեկ Խնկոյան
    Մկների ժողովը - Աթաբեկ Խնկոյան

    Մկների ժողովը - Աթաբեկ Խնկոյան

    Սով էր, սով էր մկստան,Կատվի ձեռքից լկստան,Գզիրն ընկավ դռնեդուռ,Էլ չթողեց տուն - կտուր,Ջահել, ահել գեղովի,Ջոջերին ջոկ տեղովիԿանչեց, բերեց ժողովի՝Թե ինչ անեն, որ կատվենՄի հնարքով ազատվեն:Եկան գյուղի ջոջերը,Երկար բարակ պոչերը,Մասնակցեցին խորհրդին,Մի մուկ խոսեց իր հերթին.- Լսե՜ք, մկներ ցեղակից,Չունեմ որ...

    Աթաբեկ Խնկոյան
    Գորտն ու կովը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտն ու կովը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտը գորտին ասավ. - Քե՜ռի,Խնդրեմ էս կողմ մի ետ դառի.Տես՝ ուռե՞լ եմ,Փուքն առե՞լ եմ,Ուղի՜ղն ասա,Կովին հասա՞։   Զուր է, վե՜րջ տուր,Կովն ո՜ւր, դո՛ւ ո՜ւր:Հիմի՞, քե՛ռի,Ուռա՞ իսկի:- Շատ չեն զոռի,Նույնն ես, սըսկի՜:   Մի տե՜ս, քեռի՛…- Նույնն ես, լռի՜,Աշխարհ կանցնի,Եթե գորտըԿովին հասնի:-...

    Աթաբեկ Խնկոյան
    Մոծակի մահը - Աթաբեկ Խնկոյան

    Մոծակի մահը - Աթաբեկ Խնկոյան

    Ամպից խփեց հուր - կայծակ,Կաղնուց ընկավ մի մոծակ:Մոծակն ընկավ կաղնու մոտ՝Թև ու թիկունք արյունոտ:   Ճանճերն եկան պըզզալով,Տըզտըզալով, բըզզալով.Եղբոր վրա շատ լացին,Աղի արցունք մաղեցին.   Ազիզ ախպեր, քաջ մոծակ,Էլ չես թռչի թևարձակ.Ա՜խ, խավարի մեր լույսը,Կոտրվել է քո ուսը,Դու տանջվում ես չար...

    Աթաբեկ Խնկոյան
    Երկու աքլոր - Աթաբեկ Խնկոյան

    Երկու աքլոր - Աթաբեկ Խնկոյան

    Նանը ուներ երկու աքլոր,Մի թուխսի ճուտ, իրար սովոր,Կատարները կարմիր լալա,Փետուրները բամբկի քուլա:Մանգալները հպարտ, հպարտ,Ապրում էին ուրախ, զվարթ,Բակն իրանցն էր, տունը նանին,Ամեն մինը իրա բանին.Մի օր նանը հավաթառինԿարմիր ներկեց աքլորներին.Առավոտյան բարելուսինՄի տեսնեիր դու երկուսին:Անծանոթ են, իրար ան...

    Աթաբեկ Խնկոյան
    Ճանճը - Աթաբեկ Խնկոյան

    Ճանճը - Աթաբեկ Խնկոյան

    Խոնարհ ու հեզՄի հոգնած եզԱրորն ուսին,Ճանճը պոզինՄի իրիկունԳալիս էր տուն:   Մին էլ ճամփինՄի ուրիշ ճանճՀենց նստածինԱսաց. - Տո՛, մանչ,Էս եզան հետՈրտեղի՞ց էդ:   Քիթը տնկածՃանճը ասաց.- Մենք որտեղի՞ց.Վարում էինք,Վարատեղի՛ց:

    Աթաբեկ Խնկոյան
    Աքաղաղն ու կտուրը - Աթաբեկ Խնկոյան

    Աքաղաղն ու կտուրը - Աթաբեկ Խնկոյան

    Մի աքաղաղԿարմրապեծիկ,Իր ոտներըԵրկար ու ձիգ,Կտրին տալով`Վեր - վեր ձգվեց,Ու զարմանքովԻ՛նչ հարց տվեց.- Էս ո՞նց է, որԵս զոռ տալիս,Էս կտուրըՓուլ չի գալիս:  

    Աթաբեկ Խնկոյան
    Դեղձանիկն ու տատրակը - Աթաբեկ Խնկոյան

    Դեղձանիկն ու տատրակը - Աթաբեկ Խնկոյան

    Դեղձանիկը մի թակարդումԶարկվում էր ու թպրտում։Մի տատրակիկ,Պուճուր ձագիկ,Ծիծաղում էր նրա վրա․- Բա ամոթ չէ՞, - ասում էր նա, -   Օր ցերեկով,Բաց - բաց աչքովԸնկար էդպես Դու կույրի պես։Ես լինեի,Չէի խաբվի,Իմ արևը։Մին էլ՝ ըհը՜,Ոտն ու թևըԳցեց ցանցըՍնապարծը։   Տեղն էր, տեղը էն տատրակին,Ինչո՞ւ ծաղ...

    Աթաբեկ Խնկոյան
    Անհաղթ աքլորը - Աթաբեկ Խնկոյան

    Անհաղթ աքլորը - Աթաբեկ Խնկոյան

    Երկու աքլոր,Երկու խև,Մեկը չալտիկ,Մեկը սև,Մեկը մեկիցՔաջ, արի,Կռիվ բացինԱքլարի։   Սևոն քիթըՍուր մխտեցՉալի մի աչքնՈւ հաղթեց։Հետո թռավՏանիքըՈւ սկսեցԻր երգը.- Ծուղ - րու - ղո՜ւ,Հաղթեցի,Քիթս աչքըՄխտեցի։   Մին էլ վերիցՈւրուրըԹափով նետվեցԿտուրը,Զարկեց տարավՀաղթողին,Կտուցն աչքըՄխտողին։  ...

    Աթաբեկ Խնկոյան
    Աղվեսը, արջն ու գայլը - Աթաբեկ Խնկոյան

    Աղվեսը, արջն ու գայլը - Աթաբեկ Խնկոյան

    Մի գել, մի արջ, մի աղվեսԱպրում էին ախպոր պես։Մի օր գտան մի մեծ փարչ,Փորը լեն - լեն, բուկը կարճ.Մեջը լիքը - լիքը եղՈւ պահեցին մի լավ տեղ,Որ ետի օրն էն եղենԳաթա, նազուկ թըխմըխեն։Գելը մի օր կիրակի,Գնաց գողցավ մի մաքի.Արջը գնաց կըրակի,Էն աղվեսն էլ իր հանգիՄիսը արեց ղավուրմա,Էդ էլ եղի մոտ մնա.Ու աղվեսը ե...

    Աթաբեկ Խնկոյան
    Կկուն ու աքլարը - Աթաբեկ Խնկոյան

    Կկուն ու աքլարը - Աթաբեկ Խնկոյան

    - ՉնաշխարհիկԻմ աքլարիկ,Ձայնդ զիլ - զիլ,Ոսկի ծիլ - ծիլ,Երգերիդ մեջԲյուր ելևէջ։- Կըկու քուրիկ,Հուրիկ, բուրիկ,Քո ձայնն էլ է Լավ գեղգեղում,Ծոր է տալիսՈԻ մըղմըղում․Երգ եմ լսելԵս շատ ու քիչ,Բայց չեմ տեսելՔեզ պես երգիչ։- Ոսկեփետուր,Անուշ իմ քուր,Կուզեմ լսելՁայնդ անսպառՄիշտ անդադար։- Պուճպուճուրիկ,Մի պուտ ջ...

    Աթաբեկ Խնկոյան
    Գայլն ու մկնիկը - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն ու մկնիկը - Աթաբեկ Խնկոյան

    Գայլը հոտից իր հանգիԶարկեց տարավ մի մաքի,Կերավ փորն ու փսորը,Պառկեց մինչև կեսօրը,Մուկը հեռվից հոտմտաց,Ելավ գնաց Հոփիկ - թոփիկՈւ մի ճոթիկՄսից առավՈւ թռավ։Գայլը զարթնեց,Իրեն ջարդեց,Թե՛, հայ - հարայ,Ալա՜ն, թալա՜ն,Է՜յ, պահապան,Մատնեցին,Վատնեցին,Ինչ ունեի թալնեցին։ 

    Աթաբեկ Խնկոյան
    Աքլորն ու մարգարիտը - Աթաբեկ Խնկոյան

    Աքլորն ու մարգարիտը - Աթաբեկ Խնկոյան

    Օրվա մեկը մի աքլորՔջուջ - մջուջ անելիսՏեսավ մի հատ մարգարիտԱղբի միջին փայլելիս։Կտցեց, ասավ․ «Էս ի՞նչ է,Ինձ հարցնես՝ ոչինչ է.Վայ տամ է՜ն հիմարին,Որ գին կտա է՜ս քարին․Իսկ ինձ համար մի գարինԱրժե էսպես հազարին»։

    Աթաբեկ Խնկոյան
    Չհնձած արտը - Աթաբեկ Խնկոյան

    Չհնձած արտը - Աթաբեկ Խնկոյան

    (Նեկրասովից)   Աշուն է խորին,Հավքերը չկան,Ծառը մերկացավ,Տերևներն ընկան:Մերկ դաշտում միայնՄի արտ կա անքաղ,Կարծես անցնողիցԽնդրում է մանգաղ:Հասկերը կարծեսԱսում են իրար.- Մեզ աշնան քամինԱրավ ցրտահար:Հերիք է նա մեզՏա գետնեգետին,Մեր հատիկներըՇաղ գան, փոշոտվին:Նույնն է մեզ համարՎաղը, թե այսօր,Քամու...

    Աթաբեկ Խնկոյան
    Կտակ - Աթաբեկ Խնկոյան

    Կտակ - Աթաբեկ Խնկոյան

    (Տարաս Շևչենկոյից)   Երբ ես մեռնեմ, ինձ թաղեցեքԻմ սիրելի Ուկրայնում.Գերեզմանիս հողաթումբըԹող բարձրանա բաց դաշտում:   Եվ այնտեղից թող երևանԼայն Դնեպրը, դաշտ ու ձոր.Թող ես լսեմ վեհ ԴնեպրիԱհեղ ձայնը ամեն օր...   Գալ օրերի սիրով կապվածԸնտանիքում մեծանունԻնձ էլ հիշեք քաղցր խոսքով,Ի՜մ...

    Աթաբեկ Խնկոյան
    Սոխակը վանդակում - Աթաբեկ Խնկոյան

    Սոխակը վանդակում - Աթաբեկ Խնկոյան

    Ինչո՞ւ, ի՜մ սոխակ,Չես ուտում կերդ.Ինչո՞ւ չես ասումԱնուշ երգերդ:   - Երգում էի եսՍաղարթում դալար,Ոսկե վանդակումԼուռ եմ միալար:   Դալար ճղնիկըԱսում է՝ ապրի՜ր.Ոսկե վանդակըԱսում է՝ մեռի՜ր:   Ընկերս ճյուղքիցԻնձ է ափսոսում,Ձագերից զրկվածԵս երգ չե՜մ ասում:   - Բաց կանեմ, սոխա՜կ,...

    Աթաբեկ Խնկոյան
    Գորտերի խաղը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտերի խաղը - Աթաբեկ Խնկոյան

    Լուսնյակ գիշեր...Լիճը խաղաղ...Ուռած թշերԳորտերի խաղ:Գորտի բանակ,Գորտի նվագ...Սրախոսում...Զրախոսում…Քեռու մասինԷս են ասում.- Քեռին մեռել ա՜Քեռին մեռել ա՜...- Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ,- Մե - կե - կել օ՜ր, մե - կե - կել օ՜ր։Ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ:Ուռել ա, մեռել ա, լռել ա,Կը - կը - կա, մը - կը...

    Աթաբեկ Խնկոյան
    Ոսկե ձվիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ոսկե ձվիկը - Աթաբեկ Խնկոյան

    Պապի, տատի չալ հավիկըԱծեց ոսկե մի ձվիկ.Տո՜ւր որ տվեց Պապիկը,Բայց չկոտրեց ձվիկը.Տո՜ւր որ տվեց Տատիկը,Բայց չկոտրեց ձվիկը.Մին էլ վազեց մկնիկը,Պոչահարեց ձվիկը,Ձվիկն ընկավ կոտրվեց:Լաց է լինում Պապիկը,Լաց է լինում Տատիկը,Կըռկըռում է հավիկը.- Մի՜ լար, Պապի՜կ,Մի՜ լար, Տատի՜կ,Նորից կածեմ ես մի ձվիկ.Ձվիկ, ձվի...

    Աթաբեկ Խնկոյան
    Գիրք - Աթաբեկ Խնկոյան

    Գիրք - Աթաբեկ Խնկոյան

    Ասա տեսնեմ,Իմ սիրուն գիրք,Էս ինչե՞ր կանԾոցիդ միջին.- Ճստան մուկը,Ոսկի ձուկը,Թիթեռ, բզեզԳույն - գույն, պես - պես.Բադն ու բուլիկ,Գառն ու ուլիկ,Կաքավ ու լոր,Շլոր, սալոր:   Ասա՜, պատմի՜րԻմ ականջին,Շատ բան գիտեսԱմեն ինչից:   Դե՜հ, շո՛ւտ պատմիր,Իմ խելոք գի՜րք,Մատաղ կանեմՔեզ խաղ ու միրգ:

    Աթաբեկ Խնկոյան
    Մի էծ ունեմ - Աթաբեկ Խնկոյան

    Մի էծ ունեմ - Աթաբեկ Խնկոյան

    Մի էծ ունեմՀինգ վեց ուլով,Կաթը կըթեմԿուժով, կուլով,Մածուն մերեմԿճուճներով,Եղը հանեմԼվի տկով,Բառնամ սելինՄեծ-մեծ ակով,Քաղաք տանեմՅոթ լուծ մկով,Հո՜, հո՜ անեմՈւղտի պոչով,Ճամփեն երթաԿատվի քուչով:Թե չհասնիԷդտեղ վնաս,Քեռի Մինաս,Ինձ հյուր կըգաս:

    Աթաբեկ Խնկոյան
    Բզեզ - Աթաբեկ Խկնոյան

    Բզեզ - Աթաբեկ Խկնոյան

    Բը՜զ, բը՜զ, բըզբըզան,Բզեզն եկավ տըզտզան,Եկավ - ընկավ թակարդը,Նրան բռնեց չար սարդը:

    Աթաբեկ Խնկոյան
    Մաստանը - Աթաբեկ Խնկոյան

    Մաստանը - Աթաբեկ Խնկոյան

    Կըտի-կըտի Մաստանը,Կտիկ մտավ բոստանը,Ոտով մարգը տրորեց,Գլխով հողը փորփրեց,Ծուլի - ծուլի վեր ելավ,Իր պոչի հետ խաղ արավ:Բոստանչին էլ դուրս թռավՉար այծիկին ձեռք առավ.Տվեց, տվեց, տուր տվեց,Ջանը վրեն քրքրեց,Քամուն տվեց մազերը,Տեղից հանեց պոզերը,Հանած պոզերի տեղըԼցրեց աղ ու տաքդեղը։Քոլիկ դարձավ ՄաստանըԷլ չ...

    Աթաբեկ Խնկոյան
    Սագիկ - Աթաբեկ Խնկոյան

    Սագիկ - Աթաբեկ Խնկոյան

    Ղա՜ արիր, տվի,Ղո՜ւ արիր, տվի,Ա՜յ սիրուն սագիկ։   Գետումը լող տուր,Գետումը սող տուր,Ա՜յ կարմիր տոտիկ։   Գոնե իրիկունԿրկին արի տունՇարմաղ ու կոկիկ։

    Աթաբեկ Խնկոյան
    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Կը՜տ, կը՜տ, կըտկըտան,Եկավ ճուտս ճըտճըտան,Հալածվել է ուրուրից,Բաժանվել է իր մորից,Ճըտճըտում է ու լալիս,Կորած մորն է ման գալիս։

    Աթաբեկ Խնկոյան
    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Առավոտուց փչեց հով,Արտը ծփաց դարձավ ծով.Արտի միջից թռավ լոր,Թռավ ընկավ սար ու ձոր։   Կլորիկ, գլորիկ,Ա՛յ լորիկ,Օրոր - մորոր,Շորորիկ։   Լորի՛կ, լորի՛կ, էս տարիԱրտս արել եմ գարի.Ուր որ գնաս, շո՛ւտ արի,Արտիս միջին ծվարի։   Կլորիկ, գլորիկ,Ա՛յ լորիկ,Օրոր - մորոր,Շորորիկ։

    Աթաբեկ Խնկոյան
    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսի՛կ, փիսի՛կ,Չալ պոչիկ,Վանա ճուտիկԽուճուճիկ.Փիսի՛կ, փիսի՛կ,Շուտ արի,Մեր Լուսիկին օրորի։   Կտամ ես քեզ կովի կաթ,Կարմիր գինի, նռան հատ,Կապեմ վզիդ թաշկինակ,Ու հագցնեմ տաք մուշտակ,Փիսի՛կ, փիսի՛կ, շուտ արի,Մեր Լուսիկին օրորի։

    Աթաբեկ Խնկոյան
    Փնջլիկ կովս - Աթաբեկ Խնկոյան

    Փնջլիկ կովս - Աթաբեկ Խնկոյան

    Փջլիկ կովիս,Ծաղիկ կովիսՇատ եմ սիրում.Դաշտից՝ կանաչ,Աղբյուրից՝ ջուրԵս եմ բերում   Կե՛ր, Ծաղիկս,Կե՛ր, կովիկս,Կերդ անուշ,Խմիր, Ծաղիկ,Խմիր ջուրդ,Խումդ անուշ։   Կեր ու խմիր,Փը՜ռ - փը՜ռ կաթ տուրԿաթդ անուշ.Փը՜ռ - փը՜ռ կաթ տուր՝Սերն երեսին,Սերդ անուշ։   Փնջլիկ կովիս,Ծաղիկ կովիսՇատ եմ սի...

    Աթաբեկ Խնկոյան
    Նկարիչ - Աթաբեկ Խնկոյան

    Նկարիչ - Աթաբեկ Խնկոյան

    Օ՛յ, օ՛յ, օ՛յ, բուք - բորանԵկավ ծածկեց պատուհան.Նկարիչ է, նկարիչ,Ո՛չ ձեռք ունի, ո՛չ գրիչ,Ո՛չ ներկ ունի և ո՛չ տուփ,Նկարում է ծառ ու թուփ.Ծաղկե նկար է անում,Ապակու վրա նկարում։   Ա՛յ, էդպես է բուք բորան,Կուզե՞ս տեսնել դու նրան,Թե տղա ես, դուրս գնա,Քիթդ էնտեղ կըմնա։

    Աթաբեկ Խնկոյան
    Ձմեռ պապի - Աթաբեկ Խնկոյան

    Ձմեռ պապի - Աթաբեկ Խնկոյան

    Արի՜, արի՜,Ձմեռ պապի,Սպիտակ հագի,Սպիտակ կապի։   Դաշտ ու անտառ,Գետ ու գետակ,Այս ամենըԱռ թևիդ տակ։   Սարում, ձորումՍուլի՛ր, երգի՛ր,Հեքիաթ ասաՀետաքրքիր։   Գցիր կամուրջ,Փռիր կարպետ,Ա՛յ անուրագ,Անձեռ վարպետ։

    Աթաբեկ Խնկոյան
    Ձմեռ - Աթաբեկ Խնկոյան

    Ձմեռ - Աթաբեկ Խնկոյան

    Ծառը մերկացավԶրկվեց տերևից,Ձյունի փաթիլներԻջան վերևից:   Ձյուն ու ցուրտ եկան,Առու, գետ լռեց.Իր արծաթ գորգըՁմեռը փռեց:   Ձյունը ծնկահարՆստեց մեր ճամփին,Սիպտակ հյուսերըԿիտեց գետափին:

    Աթաբեկ Խնկոյան
    Անտերև ծառ - Աթաբեկ Խնկոյան

    Անտերև ծառ - Աթաբեկ Խնկոյան

    Փչեց ցուրտ քամին,Եկավ մեգ, մշուշ.Թերթերը թափեցԾաղիկը քնքուշ:   Անտերև ծառըՃյուղերը ճոճեց.Աշնան քամու հետԿանգնեց ու վիճեց. - Հե՞ր տերևներսՄեկ - մեկ պոկեցիրՈւ աչքիս առաջԳետին ածեցիր:

    Աթաբեկ Խնկոյան
    Եղևնի - Աթաբեկ Խնկոյան

    Եղևնի - Աթաբեկ Խնկոյան

    Գունատ աշուն է...Էլ չկա թռչուն,Քամու թևերինՏերևն է թռչում:   Միայն եղևնին,Այնտեղ, խոր հովտումԿանաչ է հագել,Աշնան դեմ ժպտում:

    Աթաբեկ Խնկոյան
    Չորս եղանակ - Աթաբեկ Խնկոյան

    Չորս եղանակ - Աթաբեկ Խնկոյան

    Թե գարուն է նախշ - նախշուն,Նա ինչե՞ր է մեզ բաշխում.- Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,Ալ ու ալվան վարդ շաղոտ:   Թե ամառ է, շոգ ամառ,Ի՞նչ է բերում մեզ համար.— Ցորեն, գարի ու հաճար՝Ամեն հոգսի դեղ ու ճար:   Թե աշուն է պտղաբեր,Ի՞նչ է բերում մեզ նվեր.- Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,Դեղձ ու խաղող...

    Աթաբեկ Խնկոյան
    Այգի - Աթաբեկ Խնկոյան

    Այգի - Աթաբեկ Խնկոյան

    Կանաչի՛ր, կանաչի՛ր,Իմ սիրուն այգի,Կանաչ ու կարմիրՆոր շորեր հագի:   Գարուն ու հավքերԵկան քեզ համար,Կանաչի՛ր, այգի՜,Անշուք մի՜ մնար։   Կանաչն ու կարմիրՆշան են կյանքի.Գարունդ է եկել,Կանաչի՛ր, այգի՜:

    Աթաբեկ Խնկոյան
    Ձուկը - Աթաբեկ Խնկոյան

    Ձուկը - Աթաբեկ Խնկոյան

    Ձուկն է լողումՎճիտ ջրում,Վճիտ ջրում լճակի,Վառ արևի շողերի տակՑոլք է տալիս արծաթի:Հա՜ սուրում է,Հա՜ սուզվում էԲյուրեղ ծոցը լճակի,Բյուր նազանքովՄեղմ փարվում էՊուտ - պուտ թևին կոհակի:

    Աթաբեկ Խնկոյան
    Ծիածան - Աթաբեկ Խնկոյան

    Ծիածան - Աթաբեկ Խնկոյան

    Մթին ամպերիցԵկավ հորդ անձրև,Պարզեց երկինքը,Ծագեց ջինջ արև։Կանաչ ու կարմիրԿապեց ծիածան,Ջրի կաթիլներնԱլ - գոհար դարձան:Քամին հանդարտեց.Էլ չկա փոշի.Հողը տաքացավ,Ծխեց գոլորշի:

    Աթաբեկ Խնկոյան
    Գարուն - Խնկո Ապեր

    Գարուն - Խնկո Ապեր

    Զուգված, զարդարվածԹավիշ կանաչով,Ցոլում է դաշտըՈսկե ճաճանչով:   Սիրուն մայիսըԳոհար է մաղել,Ծաղկանց թերթերըՇողել ու շաղել:   Հազար տեսակիԹռչուն է երգում.Ալ - կանաչ դաշտըԶընգում, զրընգում:

    Աթաբեկ Խնկոյան
    Գիշեր - Աթաբեկ Խնկոյան

    Գիշեր - Աթաբեկ Խնկոյան

    Իջնում է գիշերՍարերի ուսին,Փայլում է վերիցԿաթնագույն լուսին:   Վերից նայում էԵրկինքը ուրախ,Քնած է գյուղըԱնհոգ ու խաղաղ:

    Աթաբեկ Խնկոյան
    Լուսին - Աթաբեկ Խնկոյան

    Լուսին - Աթաբեկ Խնկոյան

    Լուսին, լուսին,Լուսերես,Ինչքան, ինչքանԿլոր ես։   Լույս ես տալիսԳիշերովՔո վառվռունԹշերով։

    Աթաբեկ Խնկոյան
    Բկլիկ - ձկնիկ - Աթաբեկ Խնկոյան

    Բկլիկ - ձկնիկ - Աթաբեկ Խնկոյան

    Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա,Դրսի որսը թո՛ղ արա.Իջի՛ր ջրի հատակը,Մինչև անցնի վտանգը։   Տե՜ս փորձանք կա քո գլխին,Մի լավ մտիկ երեխին.Որդ է խփել իր կարթին,Չմոտենաս էդ որդին։   Ինձ չլսեց շեկլիկը,Ինձ չլսեց բկլիկը,Հո՛պ, կուլ տվեց նա որդը,Կարթը մնաց կոկորդը։

    Աթաբեկ Խնկոյան
    Ծաղկանց ծովը - Աթաբեկ Խնկոյան

    Ծաղկանց ծովը - Աթաբեկ Խնկոյան

    Ծաղկունքն ամեն մեկ-մեկ բուսանՀարյուր - հազար գույն - գույն ներկած,Լեռ ու հովիտ ծաղիկ դարձան,Ծաղկանց ծովը ծըփ-ծըփծըփաց:   Մանուշակը կապույտ գլխովԹաք է կացել թփերի տակ,Զանգակիկը մեղմ ճոճալովԹերն է ներկել կապույտ - սպիտակ:   Ատամնավոր պսակ գլխինԿարմրել է ցից մեխակը,Իր բյուրավոր աչքը դեղին...

    Աթաբեկ Խնկոյան
    Լուսադեմին - Աթաբեկ Խնկոյան

    Լուսադեմին - Աթաբեկ Խնկոյան

    Անուշ հովերն են փչում,Ոսկի հասկերն են ծփում,Մանր ուլունք շաղ տալով՝Բարակ առուն կարկաչում:   Առվի կանաչ ափերինԳառն ու ուլն են արածում,Ծաղիկները թփերինԱնուշ բուրմունք տարածում:   Արշալույսը ոսկեզօծԾագեց հեռվից շողալով,Խոփը մտավ հողի ծոց,Ակոս շարեց սողալով:

    Աթաբեկ Խնկոյան
    Առավոտը - Աթաբեկ Խնկոյան

    Առավոտը - Աթաբեկ Խնկոյան

    Լույսը լույսով շողշողաց,Երգը հնչեց սոխակի,Շողը շողով դողդողաց,Շուտով արև կծագի:   Արշալույսի ցոլքերըՇապիկ հագան ծիրանի,Տեսան, թռան հավքերը,Նրանց հազա՜ր երանի:   Դաշտի քնքուշ ծաղիկըԲացեց թերթեր բուրավետ,Եվ վաղորդյան շաղիկըԵրկինք թռավ շողի հետ:   Ու բարձրացավ թանձր մեգԳետի փրփուր...

    Աթաբեկ Խնկոյան
    Գարուն - Աթաբեկ Խնկոյան

    Գարուն - Աթաբեկ Խնկոյան

    Ձմեռն անցավ...Եկավ գարուն...Ձյունը հալվեց,Լցվեց առուն:   Արև ծագեցԱրևելքից,Ծիլեր քաշեցԳետնի տակից:   Տաք հարավիցԵկան հավքեր,Բույն հյուսեցինԸնկեր - ընկեր:   Ծառը պտկեց,Տվեց բողբոջ,Աղբյուրն հանեցԱնուշ խոխոջ:   Փռվեց կակաչՍարի լանջին,Կարմրեց մորինԹփի միջին:   Դաշտը թա...

    Աթաբեկ Խնկոյան
    Մեղու - Աթաբեկ Խնկոյան

    Մեղու - Աթաբեկ Խնկոյան

    Պըզզան, պըզզան,Պըզպըզան,Պստիկ մեղու տըզտըզան,Դաշտ ու հովիտ կշրջես,Բարձր սարեր կթռչես,Սուսան սմբուլ կծծեսՈւ ոտքերով թավամազՓոշի առած՝ տուն կգաս:

    Աթաբեկ Խնկոյան
    Մայիս - Աթաբեկ Խնկոյան

    Մայիս - Աթաբեկ Խնկոյան

    Գարնան ամիսՍիրուն մայիս,Նախշ ու նկար,Բարով եկար:   Եկար, բերիրՎարդը կարմիր,Սուսան – սմբուլ,Սիրուն բլբուլ:

    Աթաբեկ Խնկոյան
    Հոկտեմբերիկների երթը - Աթաբեկ Խնկոյան

    Հոկտեմբերիկների երթը - Աթաբեկ Խնկոյան

    Ձորակի միջով,Ոտի տակ կանաչ,ՀոկտեմբերիկներԳնում են առաջ:   Արևի լույսըԼցվել է ձորակ,Ֆռռում է քամուցԿարմիր դրոշակ:   Վաղ են վեր կացել,Ընկել են ճամփա.Թմբկահար, զա՜րկ, զա՜րկ,Թմբուկդ թմբա:   Երգ, խաղ ու մարզանքՍփռելով ճամփին,Հյուր եկան նրանքՊիոներներին:

    Աթաբեկ Խնկոյան
    Ընկեր - Աթաբեկ Խնկոյան

    Ընկեր - Աթաբեկ Խնկոյան

    Լուսացավ, ընկե՜ր,Ե՜կ աշխատենք, ե՜կ,Աշխատանք կուզիԱշխարհը նորեկ:   Աշխատանք ձեռքի,Աշխատանք մտքի,Աշխատանք կուզիԳիշեր ու ցերեկ:   Աշխատանքը մերՉի կորչի անհետ,Անմահ կմնաՎեհ մտքերի հետ:   Օգուտ տանք երկրին,Օգուտ, ի՜մ ընկեր,Ցանենք աշխարհումՄիշտ ազնիվ սերմեր:

    Աթաբեկ Խնկոյան
    Կարմիր գարուն - Աթաբեկ Խնկոյան

    Կարմիր գարուն - Աթաբեկ Խնկոյան

    Գարուն եկավ,Կարմիր գարուն,Մեծ գետ դարձավՓոքրիկ առուն,Էլ չթողեցՃամփին ճահիճ,Քշեց տարավ օձ ու կարիճ:Դու չես տեսել էսպես գարուն,Էլ չես թափի կարմիր արուն.Էլ չես տեսնի սրտի մրմուռ,Էլ չես չափի արցունք բուռ-բուռ.Էլ չի ուտի օձը ձագիդ,Ու չի խոցվի սիրտդ ու հոգիդ.Կարմիր կակաչ սարի լանջին,Կարմիր մորի թփի միջին,...

    Աթաբեկ Խնկոյան
    Պապն ու շաղգամը - Խնկո Ապեր

    Պապն ու շաղգամը - Խնկո Ապեր

      Դռան առաջ մի անգամ Պապը ցանեց մի շաղգամ: Շաղգամն աճեց, Մեծացավ. Պապը քաշեց, քաշքշեց, Շաղգամն հողից Չհանեց:   Պապը կանչեց Տատիկին. Տատը` պապից, Պապը` շաղգամից. Հա՛ քաշեցին, Քաշքշեցին, Շաղգամը հողից...

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: